Թատրոնի պատմությունը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Հայաստանի Երգի պետական թատրոնը պաշտոնապես բացվեց 1994-ի դեկտեմբերի 24-ին։

Թատրոնի գաղափարն ու ձևավորումը տեղի էր ունեցել դրանից դեռևս տասը տարի առաջ, երբ կոմպոզիտոր և ռեժիսոր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջը միախմբելով տասնյակ տաղանդավոր երգիչների, ելույթներ ու համերգներ էր կազմակերպում տարբեր հարթակներում և բեմերում։ Արտիստների հենց այդ առաջին կազմն էլ հետագայում դարձավ Երգի պետական թատրոնի թատերախումբ։

1994թ. դեկտեմբերի 24, Հայաստան, Երևան

Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին, հետո նաև անկախ Հայաստանի Հանրապետության կայացման ճանապարհին հայ երգարվեստը ձևավորվում էր մեծապես Արթուր Գրիգորյանի և նրա խմբի շուրջ՝ բեկելով խորհրդային տարիների ժառանգած էստրադային կաղապարն ու ազատ և նորարարական շունչ բերելով հայկական պոպուլյար երգարվեստին։ Միջավայր էր փոխվում՝ դառնալով ավելի բազմազան, բազմագույն ու թարմ։ Երգի թատրոնը կերտում էր այդ միջավայրը՝ սահմանելով երգավեստի ու բեմականացման չափանիշներ, որոնք դիտարժան էին, պրոֆեսիոնալ, հիմնված համատեղ աշխատանքի (թատրոնի) գաղափարի վրա։

Երգի թատրոնը բարդ ճանապարհ է անցել․ էլեկտրաէներգիայի ճգնաժամից բացի (երբ ողջ հանրապետությունում հոսանք կար ընդամենը երկու ժամ և լիարժեք համերգ կազմակերպելը գրեթե անհնարին էր), կառավարության որոշման համաձայն թատրոնին տրամադրած տարածքն ի սկզբանե համերգային դահլիճ դառնալու ենթակա չէր։ Այնուամենայնիվ համատեղ ջանքերով հաջողվեց կառուցել ու կահավորել 80 նստատեղով դահլիճ։ Բոլոր արտիստներն իրենք էին կառուցում իրենց թատրոնը։ Դարձան շինարար, որ կարողանան երգել ու ստեղծագործել։

Թատրոնն աշխատում էր անխափան ու խիտ գրաֆիկով՝ ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ներկայանալով նոր երաժշտական բեմադրություններով։ Այսպիսով, թատերաշրջանում գրանցվում էր մոտ 50 առաջնախաղ: Եվ շատ դեպքերում դրանք լիարժեք վիզուալ բեմականացումներ էին, որտեղ կարևոր էր ինտերակտիվ կապը դահլիճի հետ ու հանդիսատեսի ներգրավումը երաժշտական գործողության մեջ։

Բացի հիմնական խմբի ելույթներից թատրոնի բեմը միշտ բաց է եղել նաև անհատ երգիչների կամ երաժշտական խմբերի համար՝ անկախ երաժշտական ժանրից։ Այդ տարիներին թատրոնը ձգողական ուժ ունեցող վայր էր, որտեղ ստեղծագործական ազատությունը բախվում ու համերաշխություն էր գտնում կատարողական որակի հետ։

Բեմը փորձակումների, շտկումների, հղկումների հարթակ էր։ Միջազգային մրցույթների մեկնող գրեթե բոլոր արտիստներն այս բեմում են արել իրենց փորձերն ու լսել գործընկերների կարծիքները։ «Եվրատեսիլ», «Նոր Ալիք», «Ոսկե Շլյագեր», «Սլավյանկսկի Բազար», «Գոլոս Ազիի» և ալյ մրցույթների հայ մասնակիցները մարզվում էին ոչ միայն անկաշկանդ ու անսխալ երգել, այլև հանդիսատեսի հետ հետադարձ կապ հաստատել, զգալ լսարանին ու օգտագործել բեմի ուժը։ Դրանում նրանց օգնում էին թատրոնի մասնագետները։ Տարբեր տարիներին Երգի պետական թատրոնի արտիտները միջազգային երաժշտական մրցույթներում նվաճել են 21 բարձր մրցանակներ։

Երգի թատրոնն ունի իր ուրույն ավանդույթները, որոնցից է բարեգործական համերգների կազմակերպումը։ Արդեն 26 տարի է թատրոնի կազմը ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերում ու զորամասերում անհատույց ելույթներ է ունենում։2000-ին Երգի պետական թատրոնին կից բացվեց մանկապատանեկան դպրոց ստուդիա, որն այժմ կրում է «Արթուր Գրիգորյանի անվան երգի ակադեմիա» անվանումը։ Ակադեմիայի ուսանողներից լավագույնները հնարավորություն ունեն ընդգրկվելու թատրոնի հիմնական կազմ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Մանե Գրիգորյան, Երգի պետական թատրոնի ներկայիս տնօրեն

Երգի պետական թատրոնի ներկայիս տնօրենն է Մանե Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանի դուստրը, որը թատրոնում բեմադրել է մի քանի ներկայացումներ, վարել հաղորդումներ, հեղինակել երաժշտական նախագծեր ու լավ զգում է թատրոնի զարկերակն ու արդիական փոփոխությունների անհրաժեշտությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ

ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍԱՅԱՆ

ԱՐԱՄՈ ԳԵՒՈՐԳՅԱՆ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ