Video Poster

Արթուր Գրիգորյան

կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ

Արթուր (Արտաշես) Գրիգորյանը ծնվել է 1958-ի հուլիսի 31-ին Երևանում՝ ֆուտբոլիստի և ինժեների ընտանիքում։

Կրթություն

Միջնակարգ դպրոցին զուգահեռ սովորել է Տիգրան Չուխազյանի անվան երաժշտական դպրոցի միաժամանակ երկու բաժիններում՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի։

1975-1979-ին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ուսումնարանում սովորելու տարիներին Երևանի Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատին կից հիմնել և ղեկավարել է «Խատուտիկ» մանկական վոկալ գործիքային համույթը։

1984-1988-ին հեռակա կարգով սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում՝ ռեժիսուրա բաժնում։

1979-1981-ին ծառայել է ՀԽՍՀ զինված ուժերում։

կարիերա

1981-1983-ին, ապա 1987-ին դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում «ջազի պատմություն» առարկան։

1983-1984-ին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում որպես արվեստի մեթոդաբան։

1985-1988-ին եղել է «Պոպուլյար» վոկալ գործիքային անսամբլի դաշնակահար և բաս կիթարահար։ 

1992-ին նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994-ը եղել է Հայաստանի պետական ջազ-էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։

1994-ին հիմնել և մինչև կյանքի վերջ ղեկավարել է Հայաստանի երգի պետական թատրոնը։

1995-1998-ին նշանակվել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրեն։

1995-1998-ին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

2000-ին հիմնադրել է Երգի պետական թատրոնին կից՝ մանկապատանեկան երաժշտական դպրոց-ստուդիա, որն այժմ կրում է «Արթուր Գրիգորյանի անվան երգի ակադեմիա» անվանումը։

2001-ին ընտրվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի անդամ, 2009-ից՝ խորհրդատու։

Ստեղծել ու բեմադրել է «ԱՅՈ», «777», «Ասուպ», «Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն», «Ընծա», «Ամենից Ամենա» փառատոններն ու մրցանակաբաշխությունները։

Ստեղծել ու արտադրել է «Կիրակի», «Հենց այնպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի» և «Արցախի ձայներ» երաժշտական նախագծերը։

Հեղինակել է հազարից ավելի երգեր, չորս մանկական մյուզիքլներ, բազմաթիվ թեմատիկ համերգներ ու փառատոններ, զանգվածային միջոցառումներ, ներկայացումներ ու երաժշտական և ուսումնական նախագծեր։

1994թ. դեկտեմբերի 24, Հայաստան, Երևան

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1996

ՀՀ Մովսես Խորենացի մեդալ

2005

Արցախի Վաչագան Բարեպաշտ մեդալ

2008

ՀՀ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ

2003

Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի

2011

Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումների